Հայտնի է Հայաստանի հավաքականների կազմը շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում
Սեպտեմբերի 10-ից 23-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կանցկացվի շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Կարեն Գրիգորյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:
Կանանց հավաքականի կազմում հանդես կգան Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնարկային աղյուսակում 197 երկների մեջ վարկանիշով զբաղեցնում է 17-րդ տեղը, իսկ կանանց հավաքականը 184 երկրների մեջ՝ 11-րդ տեղը:
Մասնակից թիմերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Առաջին խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 11-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին։