Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ կուսումնասիրվեն բոլոր կամրջային կառույցներն ու հանգույցները
Երևանի Դավիթ Բեկ փողոցում Գետառ գետի վրայով անցնող ճանապարհահատվածի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, նմանատիպ դեպքերից խուսափելու համար Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ կուսումնասիրվեն մայրաքաղաքում առկա բոլոր կամրջային կառույցներն ու հանգույցները: