Քննարկվել է ՔՊ և Հնդկաստանի ժողովրդական իշխող կուսակցության միջև համագործակցության զարգացումը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հնդկաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի հետ ընդունել են Հնդկաստանի ժողովրդական իշխող կուսակցության (Bharatiya Janata Party) արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Վիջայ Չաթայվալեին:
«Քննարկեցինք երկու կուսակցությունների միջև համագործակցության զարգացումը և Դելիում ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը շարունակելու հնարավորությունները»,- գրել է նա։