Նախագահը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է նշանակել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Հարություն Պետրոսյանին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 3-ի ԲԴԽ-82-Ո-166 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝
Հարություն ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում։