«Անընդունելի է»․ Հաջիզադեն՝ չհամաձայնեցված կետերով պայմանագրի ստորագրման մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն պատասխանել է տեղական լրատվամիջոցների հարցերին` «խաղաղության պայմանագրի» և հաղորդակցության վերաբերյալ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունների վերաբերյալ։
Հաջիզադեի խոսքով՝ թեև նախագծի վերաբերյալ բազմաթիվ դրույթներ մինչ այժմ համաձայնեցված են, այսինքն՝ մոտ 80%-ը, որոշ դրույթների շուրջ համաձայնության հասնել դեռ հնարավոր չէ։
«Սակայն դա չի նշանակում, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի, ինչպես առաջարկում է հայկական կողմը, նախագծից հանվի չհամաձայնեցված դրույթները։ Սա չի կարելի ընդունելի համարել, քանի որ խաղաղության համաձայնագիրը որպեսզի լինի կայուն և հաջողակ՝ պետք է հստակեցնել երկու երկրների միջև խնդրահարույց հարցերը մի շարք ուղղություններով»,- ասել է նա:
Խոսնակը կրկին առաջ է տարել այն վարկածը, որ համաձայնագրի նախագիծն ստորագրելու համար Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ։
«Ինչ վերաբերում է օտարերկրյա մասնավոր ընկերությանը երկու երկրների տարածքում գործընթացին ներգրավելու մասին հայտարարությանը, ապա նշում ենք, որ Ադրբեջանը երբեք չի քննարկել իր տարածքում երրորդ կողմի ներգրավման հարցը։ Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա պետք է կատարի իր պարտավորությունները»,- ասել է Հաջիզադեն։