Կրոսն ինքնահեգնանքով է արձագանքել Ռոնալդուի 900-րդ գոլին
Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի պատմական ձեռքբերումը։
39-ամյա հարձակվողը խփեց իր կարիերայի 900-րդ գոլը՝ Ազգերի լիգայի խաղարկության Խորվաթիայի դեմ խաղում (2:1):
«Ես չէի հասնի 900 գոլի նույնիսկ՝ հաշվի առնելով մարզումների ժամանակ խփած գոլերը»,-գրել է 34-ամյա գերմանացին սոցցանցերում՝ մեկնաբանելով Ռոնալդուի հոբելյանական գոլին նվիրված գրառումը։
Հիշեցնենք, որ Կրոսn այս ամառ՝ ԵՎՐՈ-2024-ի քառորդ եզրափակիչում Իսպանիայի հավաքականից կրած պարտությունից հետո հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:
Աղբյուր` ArmSport.am