Հայտնի է Թուրքիայի կառավարության նոր կազմը
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաստատել է կառավարության նոր կազմը: Թուրքիայի նախագահը մինչ այդ հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին գրում է apsny.ge-ն՝ հղում անելով Reuters-ին: Կառավարությունն ունի հետևյալ կազմը' Ներքին գործերի նախարար Էֆկան Ալա, Էկոնոմիկայի նախարար Նիխատ Զեյբեկ, փոխվարչապետ' Էմրուլլախ Իշլեր, Արդարադատության նախարար' Բեքիր Բոզդագ, Սոցիալական և ընտանեկան հարցերով նախարար' Այշենուր Իսլամը, բնապահպանության նախարար Իֆրս Գյուլյուջե, Երիտասարդության հարցերով և սպորտի հարցերով նախարար' Ակիֆ Չագատայ Քիլիջը, տրանսպորտի նախարար Լյուտուֆ էլվանը, արդյունաբերության և տեխնոլոգիաների հարցերով նախարար' Ֆիկրի Իշիկը, ԵՄ-ի հետ հարցերով նախարար' Մելութ Չավուշօղլուն:
Նշենք, որ ավելի վաղ մի քանի նախարարներ հրաժարական էին տվել' կապված կոռուպցոն սկանդալի հետ: Դեկտեմբերի 18-ին Անկարայում ձերբակալվել էր 52 մարդ, որոնց թվում էին նաև մի շարք գործարարների և նախարարների տղաներ: