Պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Սյունիքի գումարտակի պարեկները սեպտեմբերի 6-ի ժամը 21-ին ծառայություն իրականացնելիս Սյունիք բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ-53» մակնիշի մեքենան, որի թափքում հայտնաբերվել է մոտ 3,5 խմ փայտանյութ: Կապանի բնակիչ 44-ամյա վարորդը հայտնաբերվածի օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Երիցվանք բնակավայրում ապօրինի հատել է բոխի:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: