«Արմավիր» ՔԿՀ-ի 1-ին և 2-րդ մասնաշենքերի միջև անցկացվել է ֆուտբոլի եզրափակիչ խաղը
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների մարզական ինքնագործ միավորման նախաձեռնությամբ ու սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ հիմնարկի 1-ին և 2-րդ մասնաշենքերի դատապարտյալների միջև սեպտեմբերի 5-ին անցկացվել է ֆուտբոլի եզրափակիչ խաղը։
Հիշեցնենք, որ մինչ այդ՝ օգոստոսի 23-ին, միմյանց հետ մրցել էին 1-ին մասնաշենքի դատապարտյալներից ձևավորված թիմերը, իսկ օգոստոսի 29-ին՝ 2-րդ մասնաշենքի թիմերը։ Արդյունքում՝ երկու մասնաշենքերի հաղթած թիմերն ուժերը չափել են եզրափակիչ խաղում։
Համառ պայքարում 5։3 հաշվով հաղթանակ է տարել 2-րդ մասնաշենքի թիմը։