Ուկրաինայի ԱԳ նախարարը հետ է կանչել Վրաստանում գործերի ժամանակավոր հավատարմատարին
Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհան հետ է կանչել Վրաստանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին։ Որպես որոշման հիմնական պատճառ` նա նշել է «պատերազմող երկրում դիվանագիտական իրողություններն ամենևին չհասկանալը»։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի խորհրդարանը սեպտեմբերի 5-ին ԱԳ նախարարի առաջին տեղակալ Անդրիյ Սիբիհային հաստատել է արտգործնախարարի պաշտոնում։