Յանիկ Սինները նվաճել է US Open-ի չեմպիոնի տիտղոսը
Աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սինները հաղթել է ամերիկացի Թեյլոր Ֆրիտցային և նվաճել US Open-ի չեմպիոնի տիտղոսը:
Եզրափակիչ հանդիպումը տեղի է ունեցել կիրակի օրը Նյու Յորքում և ավարտվել է 6:3, 6:4, 7:5 հաշվով՝ հօգուտ իտալացու։
23-ամյա Սինների համար, ով հունվարին հաղթեց Ավստրալիայում կայացած «Մեծ սաղավարտի» իր առաջին մրցաշարում, US Open-ում հաղթանակը 55-րդն էր մրցաշրջանում, իսկ տիտղոսը վեցերորդը՝ կարիերայում: «Այս տիտղոսը ինձ համար շատ բան է նշանակում»,- ասել է նա։
Սինները դարձավ առաջին թենիսիստը արգենտինացի Գիլյերմո Վիլասից հետո, որը 1977 թվականին մեկ մրցաշրջանում երկու տիտղոս էր նվաճել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: