Պուտինը կմասնակցի անցկացվող զորավարժություններին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կմասնակցի ՌԴ ԶՈՒ զորավարժություններին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով «Մոսկվա․Կրեմլ․ Պուտին» հաղորդմանը։
Նշվում է, որ Պուտինը կմասնակցի նաև BRICS-ի մի շարք միջոցառումներին՝ հաշվի առնելով, այն որ Մոսկվան 2024 թվականին ստանձնել է կազմակերպության նախագահությունը։
Հաջորդ շաբաթ նախատեսված են նաև հանդիպումներ կառավարության և ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: