Առաջին անգամ հայերեն են թարգմանվել ժամանակակից դրամատուրգներ Հարոլդ Փինթերի, Սառա Քեյնի, Քզավիե Դյուրանժեի պիեսները
Երևանի քաղաքապետարանի կողմից «Թատերական Երևան» ծրագրի շրջանակում դեռևս անցյալ տարի հայտարարվել էր թարգմանական մրցույթ, որը նպատակ ուներ խթանել ժամանակակից դրամատուրգների ստեղծագործությունների բնագրային թարգմանությունը:
Մասնավորապես, առաջին անգամ հայերեն են թարգմանվում Հարոլդ Փինթերի, Սառա Քեյնի, Էրիկ Էմանուել Շմիտի, Քզավիե Դյուրանժեի և Ուաժդի Մուաուադի պիեսները:
Գրքի երևանյան յոթերորդ փառատոնի շրջանակում «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում տեղի ունեցավ օրերս տպագրված գրքերի շնորհանդեսը:
Առաջիկայում կհայտարարվի «Թատերական Երևան 2024» մրցույթը, որին դիմելով՝ ՀՀ-ում գործող թատրոններն ու թատերական նախաձեռնությունները, բեմադրելով վերոնշյալ դրամատուրգների ստեղծագործությունները, հնարավորություն կունենան դրամական աջակցության արժանանալու:
Գրքի երևանյան յոթերորդ փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: