Զախարյանը սկսել է մարզվել անհատական ծրագրով
«Ռեալ Սոսյեդադ»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլոբինը СЭ-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է ֆուտբոլիսի վերականգման փուլի մասին: Զախարյանն օգոստոսին ոտնաթաթի վիրահատության էր ենթարկվել, հիշեցնում է Armsport.am-ը:
«Արսենն այս շաբաթվանից արդեն սկսել է մարզվել անհատական ծրագրով»,- ասել է Գոլուբինը:
21-ամյա Զախարյանը տեղափոխվել էր «Ռեալ Սոսյեդադ» 2023 թվականի ամռանը: 2023/24թթ․ մրցաշրջանում նա մասնակցել էր 40 հանդիպման՝ դառնալով գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: