Սննդաբանը նշել է դիաբետի դեպքում օգտակար մթերքներ
Շաքարային դիաբետի դեպքում նախ անհրաժեշտ է բացառել կամ խստորեն սահմանափակել շաքարի, մեղրի և շաքարով մթերքների (հրուշակեղեն, կոնֆետներ և այլն) օգտագործումը սննդակարգից, ասել է սննդաբան Ալեքսեյ Բերեզնիկովը։ Shantnews-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում նա անվանել է դիաբետի դեպքում օգտակար մթերքներ։
Շաքարային դիաբետի դեպքում, պարզաբանել է նա, սննդակարգում պետք է ավելացնել բուսական սպիտակուցներով մթերքներ՝ հատիկաընդեղեն (լոբի, ոսպ, սիսեռ), ձավարեղեն (քինոա, վարսակ, շագանակագույն բրինձ, հնդկաձավար, բլղուր), սերմեր (դդում, արևածաղիկ, կտավատի, քունջութ, չիա), ընկուզեղեն։
Բերեզնիկովը խորհուրդ է տվել չօգտագործել 35-ից բարձր գլիկեմիկ ինդեքսով մրգերն ու հատապտուղները՝ կիվի, հապալաս, խաղող, խուրմա, բանան, սեխ, արքայախնձոր, ձմերուկ և ցիտրուսային մրգեր: