Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբերջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ադրբեջանի ԳԱԱ-ի հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են առավոտյան ժամը 10:25-ին Թովուզ կայանից 29 կմ հյուսիս-արևելք:
Երկրաշարժը, որը տևել է մի քանի վայրկյան, զգացվել է էպիկենտրոնային գոտում և հարակից շրջաններում՝ մինչև 3 բալ ուժգնությամբ։