Բջջային հեռախոսի օգտագործումը չի մեծացնում ուղեղի քաղցկեղի առաջացման վտանգը
Գլխուղեղի քաղցկեղի դեպքերը չեն աճել 1990-ականների կեսերից ի վեր բջջային հեռախոսների աճին զուգահեռ,հայտնում է Euronews-ը։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից պատվիրված լայնածավալ ուսումնասիրության, բջջային հեռախոսների օգտագործումը կարծես թե չի մեծացնում ուղեղի քաղցկեղի առաջացման վտանգը:
Բջջային հեռախոսներն արտանետում են ոչ իոնացնող ճառագայթում այնպիսի հաճախականությամբ և էներգիայի մակարդակով, որը բավական ցածր է ԴՆԹ-ն վնասելու համար, ի տարբերություն բժշկական ռենտգենյան ճառագայթների և արևի իոնացնող ճառագայթման:
«Բջջային հեռախոսների եւ ուղեղի քաղցկեղի միջև մենք ոչ մի կապ չենք գտել, նույնիսկ 10+ տարվա ազդեցության ընթացքում»,-Shantnews-ի փոխանցմամբ՝ ասել է ուսումնասիրության համահեղինակ Մարկ Էլվուդը: