Բացառիկ լուսանկարներ՝ սպանված ոստիկանի դեպքի վայրից
ArmLur.am-ը ներկայացնում է բացառիկ լուսանկարներ՝ Արմավիրի Նալբանդյան գյուղից, որտեղ այսօր ոստիկան է սպանվել:
Հայտնել էինք, որ սեպտեմբերի 7-ին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը կրակել է ոստիկանների ուղղությամբ․ մեկ ոստիկան զոհվել է, մեկը՝ վիրավորվել։
Նշենք նաև, որ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչը․ նա զինված է։