ԱՄՆ-ն առաջիկա օրերին առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրեն
ԱՄՆ-ն առաջիկա օրերին մանրամասն առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը` Լոնդոնում Բրիտանիայի արտաքին հետախուզության ծառայության (MI6) ղեկավար Ռիչարդ Մուրի հետ:
«Ի վերջո, դա քաղաքական կամքի և երկու կողմերի առաջնորդների պատրաստակամության հարց է՝ ընդունելու այն փաստը, որ եկել է կանգ առնելու, բարդ որոշումներ կայացնելու և բարդ փոխզիջումների գնալու ժամանակը: Անկեղծորեն հույս ունեմ, որ երկու առաջնորդներն էլ կընդունեն այդ որոշումը, քանի որ դրանից շատ բան է կախված», - նշել է Ուիլիամ Բըրնսը։
Մուրն էլ կարծիք է հայտնել, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կշարունակի ծայրահեղ լարված մնալ, քանի դեռ Գազայի հատվածում հրադադար չի հաստատվել:
«Մեզ կրկին հաջողվել է խուսափել Իսրայելի և Իրանի հարաբերություններում ճգնաժամից, բայց մինչև կրակը չդադարեցվի, այդ ռիսկը կպահպանվի։ Որքան էլ սարսափելի լինի իրավիճակը Գազայում, Մերձավոր Արևելքում ավելի լայն հակամարտությունը շատ ավելի վատ կլինի», - ասել է Մուրը։