Չէի հասցրել ճիշտ հագնել ձեռնոցներս․Դոնարուման՝ Բարկոլայի արագ գոլի մասին
Իտալիայի հավաքականի և ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման Ազգերի լիգայի շրջանակում Ֆրանսիայի ընտրանու դեմ 3։1 հաշվով տարած հաղթանակից հետո մեկնաբանել է 14-րդ վայրկյանին բաց թողած գոլը:
Պարզվել է, որ ավագի իր պարտականությունները կատարելուց և դաշտի եզրից ինչ-որ մեկին գրկելուց հետո Դոնարուման դեռ չէր հասցրել ճիշտ հագնել իր ձեռնոցները, երբ Բրեդլի Բարկոլան խփեց գոլը:
«Ես դեռ պատրաստ չէի, քանի որ ձեռքերիս ճիշտ չէի հագցրել ձեռնոցները, այդ պատճառով խնդրեցի սպասել և ստուգել՝ արդյոք պատրաստ եմ, ինչպես սովորաբար անում են մրցավարները:
Միևնույն ժամանակ, դա մեր գնդակն էր, այնպես որ մենք բավարար խելացի չէինք՝ մի քանի վայրկյան սպասելու համար», -խոստովանել է Դոննարուման RAI Sport-ին:
Աղբյուր` ArmSport.am