Գնել Սանոսյանը Տավուշի և Լոռու մարզերում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Տավուշի և Լոռու մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակներում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը:
Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, ՃԴ տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը և այլ պաշտոնյաներ:
Նախարարի առաջին կանգառը եղել է Դիլիջանը:
Սանոսյանը դիտարկել է մայիսյան աղետի ժամանակ փլուզված հենապատի կառուցման ընթացքը, ինչպես նաև Մ8՝ Դիլիջան-Վանաձոր միջպետական ճանապարհի 2 կմ հատվածի շինարարության ընթացքը:
Նախարարը դժգոհել է նշված հատվածում աշխատանքների կատարման տեմպից և հանձնարարել աշխատանքներն ավարտել նվազագույն կարճ ժամկետներում: