Երկրաշարժ՝ Վրաստանում
Վրաստանում 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 02։30-ին։
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը՝ ՀՀ Վանաձոր քաղաքից 57 կմ հյուսիս-արևմուտք, Տաշիրից՝ 19 կմ հյուսիս-արևմուտք: