Ջոնի Դեփը 30 տարվա մեջ առաջին անգամ գնացել ատամնաբույժի
Կարծես թե Ջոնի Դեփի ռուս ընկերուհին մեծ ազդեցություն ունի նրա վրա։ Դերասանը վերջապես ժպիտով է լուծել խնդիրը: Հայտնի արտիստը երկար տարիներ չի այցելել ատամնաբույժի։
Կարիբյան ծովի ծովահենների աստղին նկատել են Բահամյան կղզիներում հանգստանալիս: Դեփը զրուցել է հանգստացողների և ծովափնյա բարերի աշխատողների հետ։ 61-ամյա դերասանը բավականին երջանիկ տեսք է ունեցել՝ սեղմելով իր երկրպագուների ձեռքը և նույնիսկ կանգնել է բարի հետևում, որպեսզի օգնի բարմենին պատրաստել իր կոկտեյլը։
Նա պատրաստակամորեն կեցվածք է ընդունել համացանցում տարածված լուսանկարների համար: «Արդյո՞ք նրա ատամներն ավելի փայլուն են թվում, քան նախկինում»: Հիանալի տեսք ունի»,-Showbiz-ի փոխանցմամբ՝ ուրախությամբ գրում են մարդիկ։
Նախկինում Դեփն ինքը խոստովանել է ատամների հետ կապված իր խնդիրների մասին և նույնիսկ կատակել դրանց հիգիենայի մասին։