Սելենա Գոմեսն առաջին անգամ հանրությանն է ներկայացել Բենի Բլանկոյի հետ՝ նշանադրության մասին լուրերից հետո
Պապարացիները զբոսանքի ժամանակ լուսանկարել են Սելենա Գոմեսին և Բենի Բլանկոյին։ Զույգը գնացել է խոհարարական փառատոնի։ Սա սիրահարների առաջին հայտնվելն է նշանադրության մասին լուրերից հետո։
Սելենան և Բեննին ցանկանում էին թաքնվել ուրիշներից՝ կրելով միանգամյա օգտագործման սև դիմակներ, բայց դա միայն ուշադրություն է գրավել նրանց վրա։ Գոմեսն ու Բլանկոն ամուր բռնել են միմյանց ձեռքերը, չեն նայել շուրջը և արագ շարժվել են ռեստորանի ուղղությամբ, որտեղ տեղի է ունեցել միջոցառումը, հայտնում է Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոմեսի մատնեմատի վրա ոսկե մատանի էին նկատել, ինչը մեծացրել էր հետաքրքրությունը նրա ենթադրյալ նշանադրության նկատմամբ: Երկրպագուները ենթադրում էին, որ դերասանուհին շուտով կամուսնանազ: