Հայկո Գասպարյանը կպայքարի բրոնզի համար
Իսպանիայում շարունակվող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել ազատոճայինները:
Հայաստանի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Հայկո Գասպարյանը որակավորման փուլում 12:1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Արտյոմ Մարտիուշևի նկատմամբ, 1/8 եզրափակչում 10:0 հաշվով հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Ռասուլ Գալբուրաևին, քառորդ եզրափակչում նույն հաշվով ուժեղ է գտնվել իրանցի ըմբիշից, իսկ կիսաեզրափակչում 1:4 հաշվով զիջել է ԱՄՆ ներկայացուցչին:
Այսպիսով, Հայկո Գասպարյանը կգոտեմարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար, փոխանցում է ArmSport-ը։