Եվրոն անցյալում է. դա ձախողում էր, մենք տխուր էինք, բայց պետք է առաջ նայենք. Մբապե
Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ֆուտբոլի Եվրոպայի վերջին առաջնության մասին, որը կայացել է այս ամռանը Գերմանիայում։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Իսպանիային (1:2):
«Եվրոն անցյալում է: Ես արագ անցա այլ բաների: Դա ձախողում էր, մենք տխուր էինք, բայց պետք է առաջ նայենք»,- Մբապեի խոսքերն է մեջբերում «L’Equipe»-ը «X» սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հունիսի 3-ին Մբապեն պաշտոնապես դարձել է Մադրիդի «Ռեալի» խաղացող։ Հուլիսի 16-ին կայացել է նրա շնորհանդեսը՝ որպես Արքայական ակումբի խաղացող։ Նախկինում լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, որ ֆրանսիացի հարձակվողի աշխատավարձը կազմում է տարեկան 30 միլիոն եվրո՝ գումարած խփած գոլերի համար բոնուսներ։ Մբապեի պայմանագիրը ներառում է նաև 1 միլիարդ եվրոյի հրաժարագնի կետ:
Այս մրցաշրջանում հարձակվողը հինգ հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է երեք գոլ, փոխանցում է ArmSport-ը։