Հասանովը ստուգել է «պայմանական սահմանի» ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների մարտական պատրաստությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նրա տեղակալ, ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոևը ստուգել են «պայմանական սահմանի» ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների մարտական պատրաստականությունը: Այդ մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
«Նախարարին զեկուցվել է, որ ստորաբաժանումներում բարձր մակարդակով կազմակերպվել է շուրջօրյա մարտական հերթապահություն, և իրականացվում է շարունակական ծառայություն՝ համաձայն օրվա Կանոնագրքի: Գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը համապատասխան անձանց առջև կոնկրետ խնդիրներ է դրել ծառայողական-մարտական գործունեությունն առավել որակյալ կազմակերպելու և զգոնությունը բարձրացնելու ուղղությամբ»,- նշել են Ադրբեջանի ՊՆ-ից:
Նշվում է, որ Հասանովը բարձր է գնահատել զինծառայողների մարտական և հոգեբանական պատրաստվածությունը: