2 երիտասարդի մոտ հայտնաբերվել է սառը զենք և կեղծ թղթադրամ
Սեպտեմբերի 5-ին, գիշերվա ժամը 2.40-ին, Երևանի պարեկները Վիլնյուսի փողոցում, սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Շենգավիթի բնակիչ 19 և 21 տարեկան երկու երիտասարդի: Այս մասին հաղորդում են ՆԳՆ-ից:
Անձնական խուզարկությամբ 21-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է դանակ, իսկ 19-ամյա երիտասարդի մոտ՝ դանակ և քսանհազարանոց կեղծ թղթադրամ:
Կազմված փաստաթղթերն ուղղարկվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: