Դիետոլոգը թվարկել է իմունային համակարգը ամրապնդող հիմնական մթերքները
Իմունիտետի գրեթե 80 տոկոսը ձևավորվում է աղիներում և կախված է օգտակար միկրոֆլորայից, ասում է սննդաբան Իննա Պիչուգինան։ Նա «Բժիշկ Փիթերի» հետ զրույցում նշել է իմունային համակարգի ամրապնդման հիմնական միջոցները։
Օգտակար միկրոֆլորան պաշտպանում է աղիները պաթոգեն բակտերիաներից և վիրուսներից, արտադրում է ամինաթթուներ, վիտամիններ, օրգանական թթուներ, աջակցում է իմունոգոլոբուլինների սինթեզին, ճնշում է քրոնիկական բորբոքումները, նվազեցնում գիրության, 2-րդ տիպի շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների, ալերգիայի ռիսկը։
Պիչուգինան խորհուրդ է տվել գրիպի և կորոնավիրուսային վարակի սեզոնին սննդակարգում ներառել ֆերմենտացված կաթ և ֆերմենտացված մթերքներ՝ կեֆիր, յոգուրտ, մածուն, կաթնաշոռ, պանիր, թթու կաղամբ, բանջարեղեն։
Ֆերմենտացված կաթնամթերքը հարուստ է կալցիումով, ֆոսֆորով, կալիումով, երկաթով, մագնեզիումով, B խմբի վիտամիններով, վիտամին A-ով և պարունակում է կաթնաթթվային բակտերիաներ, որոնք կօգնեն պահպանել աղիքային միկրոֆլորայի նորմալ բաղադրությունը, կանխել փտման պրոցեսները և ուժեղացնել լյարդի հակատոքսիկ գործառույթը»,-Shantnews-ի փոխանցմամբ՝ ասել է սննդաբանը։