Երևան, 23.Նոյեմբեր.2024, 00:00 |
Ըմպանի բորբոքումն աշնանը. կոկորդի կրկնվող ցավ... Ջուր չի լինելու․ հասցեներ Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության  ու ... Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճա... Թուրքիան ծրագրում է Սոմալիում հիմնել տիեզերակ... Ոստիկանության Կումայրի բաժնում քաղաքացուն կապ... Սափրվելուս օրը նախապես էի որոշել. ինչո՞ւ է սա... Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկե... ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ է վիրավորվել Լիբ... Հերթական «փորձանքը»՝ Երևանում․ բաց դիտահորի մ... Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա... Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորակա... Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներ... «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հան... Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության... Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան ... Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագե... Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե... Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝... Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան ... Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ա... Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն ... Երևանի շինհրապարակներից մեկում բետոնախառնիչը ... «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հ... 18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե... Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն Իրանը նոր ցենտրիֆուգներ կգործարկի՝ ի պատասխան... Քիչ առաջ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու... Մանչեսթեր Սիթիում արձագանքել են Գվարդիոլայի հ... Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգ... Նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեութ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստ... Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի ... Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին.... Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնակա... Խիստ անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող ան... Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Աստղագուշակ՝ նոյեմբերի 22-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ մոտոցիկլի վարո... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ...

Փաշինյանը հյուրընկալել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի մարզիկներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի մարզիկներին, նրանց մարզիչներին և ֆեդերացիաների ղեկավարներին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց՝ Հայաստանի Հանրապետությունը Փարիզի Օլիմպիական խաղերին պատվով ներկայացնելու համար և հավելել, որ Կառավարությունը փորձել է հնարավորն անել, որպեսզի հարմարավետ պայմաններ ստեղծի հավաքականի համար` Օլիմպիական խաղերին մասնակցելու առումով:

«Իհարկե, բոլորս հույս ունեինք, որ մենք նաև օլիմպիական ոսկիներ կունենանք, բայց սպորտը սպորտ է, և միշտ չէ, որ ցանկություններն իրականություն են դառնում: Մենք պետք է ճիշտ վերաբերմունք ձևավորենք այս իրադրության նկատմամբ, վերլուծենք նախորդ շրջանում մեր կատարած աշխատանքը, հասկանանք՝ ի՞նչն է արդյունավետ, ի՞նչն է պակաս արդյունավետ, ի՞նչն ենք ճիշտ արել, ի՞նչը սխալ և պատրաստվենք հաջորդ Օլիմպիական խաղերին»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ առաջիկայում կկատարվի վերլուծական աշխատանք՝ հետագա անելիքները ավելի կոնկրետացնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարության քաղաքականությունը շարունակում է մնալ նույնը: Վարչապետը նշել է, որ հայկական սպորտի ֆունդամենտալ խնդիրներից մեկն ակնհայտորեն մարզական ենթակառուցվածքների բացակայությունն է կամ ցածր որակը: «Ուրախությամբ պիտի ասեմ, որ այսօր մեծ մասշտաբի մարզական ենթակառուցվածքներ են ստեղծվում Հանրապետությունում, այդ թվում՝ ոլորտի հայտնի մարզիկների հետ համագործակցված: Մեր հանձնառությունը՝ Օլիմպիական չեմպիոնի անունով ունենալ մարզադպրոց՝ շարունակում է մնալ տեղում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը տեղեկացրել է, որ առաջիկայում մասնավոր-պետություն համագործակցությամբ մարզերում ստեղծվելու են մարզական ենթակառուցվածքներ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը մարզերում կկառուցի մարզական կենտրոններ, և կառավարումը կհանձնի պրոֆեսիոնալ ընկերությունների:

«Նաև այդ կենտրոններում երեխաների այցելությունները կֆինանսավորենք՝ ինչպես դպրոցն ենք ֆինանսավորում երեխայի թվով: Ամեն կենտրոնի որոշակի քվոտա կհատկացվի, որպեսզի երեխաների մասնակցությունը ֆինանսավորենք»,- ասել է Կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ սպորտին պետք է վերաբերվել որպես տնտեսության ճյուղի: Վարչապետի համոզմամբ՝ ամենակարևոր տնտեսական բաղադրիչը հետևյալն է՝ կա ներդրում, կա ճիշտ կառավարում՝ կա արդյունք, չկա ներդրում, չկա ճիշտ կառավարում՝ չկա արդյունք: 

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Կառավարության և մարզական ֆեդերացիաների արդյունավետ աշխատանքը: Վարչապետը նկատել է, որ Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խաղերում նոր սերնդի բավականին թվով մարզիկներ են եղել, որոնց հետ հույսեր ենք կապում: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ աջակցության ծրագրերն ինչպես նախանշված են՝ կշարունակվեն: «Եվ ամփոփելով՝ կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր նվիրումի, ձեր ելույթների, ձեր ջանքի համար: Կարծում եմ՝ գիտեք և պատկերացնում եք, թե մենք բոլորս ինչպիսի մեծ հուզումով ենք սպասել լուրերի»,- ասել է Կառավարության ղեկավարը: 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս շնորհակալություն է հայտնել Օլիմպիական հավաքականի մարզիկներին, ֆեդերացիաներին և մարզիչներին՝ մեծ ջանքի և նվիրումի համար՝ հավելելով, որ Օլիմպիական խաղերին երկրպագուները հնարավորություն են ունեցել մարզիկների մրցելույթներին հետևել Փարիզում «Հայաստանի տանը»:

«Սա էլ հրաշալի միջավայր ձևավորեց խաղերի շուրջ, որտեղ նաև մեր մարզիկները կարողանում էին իրենց մրցելույթներից հետո այցելել, շփվել երկրպագուների հետ, հարցուպատասխան ունենալ, կիսվել իրենց տպավորություններով։ Նաև մի միջավայր էր ձևավորված, որտեղ հնարավորություն էին ընձեռնվում ավելի միասնական դիտել մրցելույթները և ցավել հաջողության ու հաղթանակի համար»,- ասել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի Հայաստանի մարզիկները միջազգային մրցաշարերում արդեն իսկ նվաճել են 224 մեդալ, ու դեռևս մինչ տարեվերջ սպասվում են բազմաթիվ մրցաշարեր։ 

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը նշել է, որ Հայաստանն Օլիմպիական խաղերին մասնակցել է 15 մարզիկով, որոնցից երեքն ունեցել են թույլտվություն կամ սպիտակ քարտ։

«Դա նշանակում է, որ երեք մարզիկներից մենք լուրջ ակնկալիքներ չէինք կարող ունենալ, այդ մարզաձևերում մենք բարձր արդյունքներ առայժմ չունենք, բայց գնում ենք այդ ուղղությամբ։ Մնացած 12 մարզիկներից երեքը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ նվաճել է արծաթե մեդալ, մեկը՝ երրորդ տեղը՝ բրոնզե մեդալ, մեկը՝ չորրորդ տեղը, երկու մարզիկ՝ հինգերորդ, մեկ մարզիկ՝ վեցերորդ, երեք մարզիկ՝ յոթերորդ և մեկ մարզիկ՝ իններորդ տեղը։ Այսինքն՝ 12 մարզիկներն էլ եղել են տասնյակում։ Ծանրամարտի Հայաստանի հավաքականն Օլիմպիական խաղերում, թիմային հաշվարկում, ոչ պաշտոնական, եղել է երկրորդը՝ զիջելով միայն Վրաստանի հավաքականին։ Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկում եղել է հինգերորդը։ Ընդհանուր առմամբ, այս ամառային Օլիմպիական խաղերին մասնակցել է 206 երկիր, մեդալ են նվաճել 91 հավաքական, Հայաստանի հավաքականը 66-րդն է ընդհանուր մեդալային հաշվարկում։ Որակական առումով, սա անկախ Հայաստանի հավաքականների երրորդ ելույթն էր: Ավելի լավ ելույթ ունեցել ենք 2016 թվականին և 1996 թվականին, երբ ունեցել ենք չեմպիոն, իսկ մյուս որակական խաղերից սա երրորդն էր»,- տեղեկացրել է Գիլոյանը՝ ավելացնելով, որ մինչ Օլիմպիական խաղերին գնալը Կառավարությունը հանձինս նախարարության՝ իր բոլոր պարտականությունները կատարել է:

Հաջորդիվ քննարկվել են Հայաստանում մարզական ենթակառուցվածքների բարելավմանը, հաջորդ Օլիմպիական խաղերին նախապատրաստվելուն, սպորտի զարգացման ուղղությամբ քայլերին վերաբերող հարցեր:

Այս թեմայով

Ըմպանի բորբոքումն աշնանը. կոկորդի կրկնվող ցավ... Ջուր չի լինելու․ հասցեներ Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության  ու ... Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճա... Թուրքիան ծրագրում է Սոմալիում հիմնել տիեզերակ... Ոստիկանության Կումայրի բաժնում քաղաքացուն կապ... Սափրվելուս օրը նախապես էի որոշել. ինչո՞ւ է սա... Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկե... ՄԱԿ-ի չորս իտալացի խաղաղապահ է վիրավորվել Լիբ... Հերթական «փորձանքը»՝ Երևանում․ բաց դիտահորի մ... Բորելը կանխատեսում է Պուտինի և Թրամփի հնարավո... Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխա... Աղբյուր․ Մեսսին ներկա չի գտնվի Բարսելոնայի 12... Վթար՝ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տու... Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ուն... Ինչո՞ւ է Փաշինյանը պաշտոնյաներին նամակով տեղե... Կոստա Ռիկան ներկայացնող ակումբը պատրաստ է դատ... Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ուն... Մեսսիի նախկին թիմակիցը համաձայնել է գլխավորել... Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյա... Արտակարգ դեպք. հողային աշխատանքներ կատարելիս ... Մարդկանց զգալի հատվածը չի հավատում, որ դատակա... Մենք պետք է գյումրեցուն հնարավորություն տանք`... Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes G... Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածություն... 8 անշարժ գույք, մեքենաներ, ավանդներ, կրիպտոար... Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այ... «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործը կ... Կկատարվի քահանայական ձեռնադրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրայ... ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա... Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորակա... Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներ... «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հան... Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության... Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան ... Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագե... Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե... Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝... Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան ... Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ա... Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն ... Երևանի շինհրապարակներից մեկում բետոնախառնիչը ... «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հ... 18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե... Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն Իրանը նոր ցենտրիֆուգներ կգործարկի՝ ի պատասխան... Քիչ առաջ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու... Մանչեսթեր Սիթիում արձագանքել են Գվարդիոլայի հ... Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգ... Նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեութ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստ... Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի ... Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին.... Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնակա... Խիստ անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող ան... Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Աստղագուշակ՝ նոյեմբերի 22-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ մոտոցիկլի վարո... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan