Յամալը գերազանցել է Նեյմարի ռեկորդը՝ հայտնվելով «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը հերթական ռեկորդն է սահմանել համշխարհային ֆուտբոլում։
17-ամյա ֆուտբոլիստը եղել է «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների թվում։ Ըստ FootMercato-ի՝ Յամալը դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը, որը առաջադրվել է անհատական ամենահեղինակավոր մրցանակի համար։
Իսպանացին գերազանցել է Նեյմարի ռեկորդը, որը մրցանակին հավակնել էր 2011 թվականին 19 տարեկանում։
Հիշեցնենք, որ Յամալն անցած մրցաշրջանում հաղթել է ԵՎՐՈ-2024-ում և ճանաչվել մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացող, փոխանցում է ArmSport-ը։