Առաջիկայում Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների վերաբերյալ գործի նյութերը կփոխանցվեն դատարան
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ նախաքննությունն ավարտվել է, և գործերն առաջիկայում կներկայացվեն դատարան:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Արևելյան տնտեսական ֆորումում:
«Նախաքննությունն ավարտվել է, առաջիկայում նյութերը կփոխանցվեն դատարան։ Այս քրեական գործով տուժողները շատ են»,- ասել է նա։