Փաշինյանն այցելել է Վայոց ձորի Գոմք համայնքի նորակառույց դպրոց
Վարչապետի հաջորդ կանգառը Վայոց ձորի Գոմք բնակավայրն էր: Այստեղ Նիկոլ Փաշինյանն այցելել է գյուղական համայնքի նորակառույց դպրոց:
Դպրոցը նախատեսված է 100 աշակերտի համար: Կառավարությունը դպրոցի շինարարության համար հատկացրել է 694 մլն դրամ:
Լեռնային այս գյուղում շուտով կբացվի տնաշինության 16 միլիոնի ծրագիրը՝ նպատակային-կանոնակարգված պայմաններով։