Բրազիլիայում մարզադաշտը կկոչվի «Ռեալի» նախկին պաշտպանի անունով
«Ֆլումինենսեն» պաշտոնապես հայտարարել է, որ «Վալե դե Լարանջեյրաս» ակումբի ակադեմիական մարզադաշտը կվերանվանվի ի պատիվ թիմի լեգենդար սան Մարսելոյի: Այսուհետ նրան կկոչեն «Մարսելո Վիեյրա»։
Անվանափոխության պաշտոնական արարողությունը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 5-ին։
Մարսելոն «Ֆլումինենսեի» սան է, հիմնական թիմում խաղացել է մինչև 2007 թվականը, որից հետո 2023 թվականին վերադարձել է հարազատ ակումբ։
Մարսելոն առավել հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» կազմում իր ելույթներով, որի հետ 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։ Նա մադրիդյան ակումբի գույները պաշտպանել է 2007-ից 2022 թվականներին, փոխանցում է ArmSport-ը։