Ռուսաստանը հույս ունի` ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ գործընկերությունը լիարժեք կվերականգնվի. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը հույս ունի, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի լիարժեք մասնակցությունը կվերականգնվի: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ անդամ, բայց փաստորեն ՀՀ ղեկավարությունը հայ ժողովրդի շահերին հակասող այս համագործակցությունից հեռանալու կուրս է բռնել։
«Մենք ակնկալում ենք, որ բուն Հայաստանի և, ընդհանրապես, ողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով, մեր գործընկերությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում լիովին կվերականգնվի»,- ընդգծել է դիվանագետը: