Հայաստանը կմասնակցի և՛ BRICS-ի, և՛ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին. ՀՀ ԱԳՆ
Տեղեկությունը, թե Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի ու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողներին հաստատել է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:
Նա կարճ պատասխան է տվել.
«Այո»:
Գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ը Կազանում։ Սա միջազգային հարթակ է, որի անդամ պետությունների ղեկավարները հավաքվում են տարեկան գագաթնաժողովներին և քննարկում են գլոբալ հիմնահարցներն ու փոխադարձ համագործակցությունը: