Սևիկյանը բարեհաջող բուժզննում է անցել․ նա մոտ օրերս կդառնա «Լոկոմոտիվի» խաղացող
Հայաստանի ազգային հավաքականի և հունգարական «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը բարեհաջող բուժզննում է անցել՝ Մոսկվայի «Լոկոմոտիվ» տեղափոխվելու համար: Տրանսֆերի մասին կհայտարարվի մոտակա օրերին:
2023/24 մրցաշրջանի առաջին կեսը եզրային հարձակվողն անցկացրել է «Նիժնի Նովգորոդում»։ Բուդապեշտյան ակումբի կազմում Սևիկյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Всё Про Спорт-ի տեղեկությամբ, ամենամոտ ժամանակներս ռուսական ակումբը կհայտարարի Սևիկյանի վարձակալության մասին՝ հետագայում ֆուտբոլիստին գնելու իրավունքով, փոխանցում է ArmSport-ը։