Թուրքիան պաշտոնապես դիմում է ներկայացրել ԲՐԻԿՍ-ին միանալու համար
Թուրքիայի իշխող կուսակցությունը հայտարարել է ԲՐԻԿՍ-ին միանալու շուրջ քննարկումները շարունակելու մասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը, մեկնաբանելով ԲՐԻԿՍ-ին երկրի հայտի մասին մամուլում հայտնված հաղորդագրությունները, ասել է, որ այդ կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են, սակայն դեռևս առաջընթաց չկա։