Յուրիկ Հովեյանը հաղթել է թուրք ըմբիշին և դարձել բրոնզե մեդալակիր
Իսպանիայում ընթացող ըմբշամարտի Աշխարհի Մ20 առաջնությանը Յուրիկ Հովեյանը (63 կգ) նվաճեց Աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։
63 կգ Յուրիկ Հովեյանը 2-1 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 72 կգ քաշային ըմբիշ Աշոտ Խաչատրյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ Աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ։