ԵՄ-ին կոչ ենք անում գիտակցել Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու անհեռանկարայնությունը․ Հաջիզադե
Բաքուն Եվրամիությանը կոչ է անում «գիտակցել Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն ուղղված կուրսի անհեռանկարայնությունը»՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունները։
«Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ Պետեր Ստանոյի նման սուբյեկտիվ և կողմնակալ հայտարարությունները, որոնք կրկնում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի բացասական եզրակացությունները, իրավաչափ չեն։ Ադրբեջանում ընտրություններն անցել են երկրի Սահմանադրությանը և օրենքներին լիարժեք համապատասխանությամբ», - նշել է Հաջիզադեն։
Նա ԵՄ-ին կոչ է արել կենտրոնանալ անդամ երկրների ներքին խնդիրների վրա։