Մխիթար Հայրապետյանն այցելել է միկրոալիքային նորարարական սարքավորումներ և տեխնոլոգիաներ արտադրող «ԱՏԳ» ընկերություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 2-ին այցելել է «ԱՏԳ» ընկերություն, որը մշակում և արտադրում է միկրոալիքային նորարարական սարքավորումներ և տեխնոլոգիաներ։
Ընկերության ղեկավար Գեղամ Վարդանյանը ներկայացրել է ընկերության գործունեությունը, մինչև 2030 թվականի ռազմավարական պլանը, ընկերության աշխատակիցների թվի ավելացման, այդ թվում արտահանման ծավալների աճի հեռանկարները։
Նախարար Հայրապետյանն իր աջակցությունն է հայտնել ԱՏԳ նախաձեռնություններին՝ այդ թվում աշխատուժի ավելացման և արտահանման ներուժի ընդլայնման ընկերության պատրաստակամությանը: Նախարարը ևս մեկ անգամ ընկերությանն է ներկայացրել այն ծրագրերն ու հնարավորությունները, որոնք ներդրված են ոլորտը բարելավելու նպատակով: Խոսել են նաև խնդիրներից, դրանց հնարավոր լուծումներից և համատեղ լուծման տարբերակներից:
«ԱՏԳ» ընկերության արտադրատեսակները մշակվում են դիզայնից մինչև արտադրություն։ Գործընթացը ներառում է էլեկտրոնային և բարձր հաճախականության բաղադրիչների, ինչպես նաև ալեհավաքների համակարգերի նախագծում, դրանց մեխանիկական և էլեկտրամեխանիկական միավորների մշակում, արտադրություն, հավաքում և վերջնական փորձարկում։