Ադելը հայտարարել է ստեղծագործական դադարի մասին
Բրիտանացի երգչուհի Ադելը իր ընթացիկ համերգային շրջագայության ավարտից հետո հայտարարել է ստեղծագործական գործունեության երկար ընդմիջման մասին։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է Independent թերթը:
«Վերջին յոթ տարին ես ծախսել եմ նոր կյանք կառուցելու համար, և ես ուզում եմ ապրել այն հիմա», – մեջբերում է հրատարակությունը երգչուհու խոսքերը:
Ադելն ընդգծել է, որ երաժշտական գործունեության դադարեցման պատճառը գրեթե երեք տարի տևած երկար շրջագայությունն է։ Երգչուհին հավելել է, որ ապագայում նման ինտենսիվ հյուրախաղերի չի մասնակցի։
Ադելի վերջին համերգը մինչ ստեղծագործական դադարը կլինի նոյեմբերի 23-ին Լաս Վեգասում կայանալիք ելույթը։