Թուրքիայում հարձակվել են երկու ամերիկացի զինվորականի վրա
Թուրքիայի երիտասարդական միության (SMT)անդամները ակցիա են իրականացրել Իզմիրի նավահանգստում խարսխված USS Wasp դեսանտային նավով ժամանած ամերիկացի զինվորականներից մեկի դեմ։ Ինչպես X-ում հաղորդում է կազմակերպությունը, ամերիկացի նավաստու գլխին տոպրակ են անցկացրել։
Այս դեպքից հետո կազմակերպության 15 անդամներ բերման են ենթարկվել։ «Ձերբակալվել են SMT-ից մեր 15 ընկերները, այդ թվում՝ մեր նախագահ Քայահան Չեթինը, ով տոպրակ է անցակցրել ամերիկացի զինվորի գլխին», -ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել են արհմիությունից:
SMT-ը տարածել է նավաստու վրա հարձակման տեսանյութը։ Այնտեղ երևում է, թե ինչպես են մի քանի հոգի շրջապատել օտարերկրացուն, նրանցից մեկը սպիտակ տոպրակ է անցկացրել նրա գլխին։ «Մենք տոպրակ ենք անցկացնում ամենամեծ մարտական USS Wasp նավից ամերիկացի զինվորականների գլխին: Ամերիկացի զինվորները, որոնց ձեռքերը ներկված են մեր զինվորների և հազարավոր պաղեստինցիների արյունով, չեն կարող աղտոտել մեր երկիրը: Ամեն անգամ, երբ դուք ոտք եք դնում այս հողերի վրա, այն կընդունի քեզ այսպես, ինչպես դու արժանի ես»- ասվում է X սոցիալական ցանցի SMT հաղորդագրության մեջ։
Այդ գրառման տակ նաև հղումներ կան Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ պաշտպանության նախարարության էջերին։