Արսեն Զախարյանը փոխել է խաղային համարը «Ռեալ Սոսյեդադ»-ում
Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը փոխել է խաղային համարն իսպանական ակումբում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում: Այժմ ֆուտբոլիստը կկրի 8 համարի մարզաշապիկը։
Նախորդ մրցաշրջանում Զախարյանն իսպանական ակումբում հանդես էր գալիս 12 համարի մարզաշապիկով։ Ֆուտբոլիստի նոր մարզաշապիկի համարը նախկինում պատկանում էր կիսապաշտպան Միկել Մերինոյին, որը տեղափոխվել է «Արսենալ»:
21-ամյա Զախարյանը 2023 թվականի ամռանը Մոսկվայի «Դինամոյից» է տեղափոխվել «Ռեալ Սոսյեդադ»։ Այս ընթացքում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 18 մլն եվրո, փոխանցում է ArmSport-ը։