Խարդախութան համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանին. դատախազություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը և hետախուզվող Ա.Ա.-ին հանձնել Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Այս մասին հաղորդում են Գլխավոր դատախազությունից:
Ա.Ա.-ն մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար: