«Հայաստանի ռազմական բյուջեն ավելացել է գրեթե 50%-ով». Բայրամով
«Հայաստանի սահմանադրությունում և մի շարք այլ նորմատիվ ակտերում մինչ օրս մնում են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ»․ Սերբիայի ԱԳ նախարար Մարկո Կուրիչի հետ համատեղ ասուլիսում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը.
«Սա ամենալուրջ սպառնալիքն է խաղաղ գործընթացի համար։ 2024 թվականի համեմատ Հայաստանի ռազմական բյուջեն ավելացել է գրեթե 50%-ով։ Այս գործընթացը խոչընդոտ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար»,-նշել է նա։