Ռուսական բանակը նորից օդային հարձակում է իրականացրել Կիևի վրա
Երկուշաբթի վաղ առավոտյան ռուսական բանակը կրկին հրթիռային հարված է հասցրել Կիևին։ Ուկրաինայի մայրաքաղաքի իշխանությունները հայտնել են երկու զոհի, պատճառված ավերածությունների և հրդեհների մասին։ Պաշտոնական տվյալներով՝ ՌԴ ԶՈՒ-ն օգտագործել է ավելի քան 20 թևավոր և բալիստիկ հրթիռ, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, հայտնում է 1lurer.am-ը։
ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ավելի քան մեկ տասնյակ թևավոր հրթիռներ, մոտ մեկ տասնյակ բալիստիկ հրթիռ և հարձակողական անօդաչու թռչող սարքը, հաղորդել է Կիևի ռազմական վարչությունը։
Ռուսական բանակը կիրակի օդային հարձակման է ենթարկել նաև Խարկով ու Սումի քաղաքները: Խարկովի իշխանությունները հայտնել են, որ քաղաքի վրա արձակվել են «Իսկանդեր-Մ» և С-300/400 հրթիռներ, տուժել է առնվազն 50 մարդ, այդ թվում՝ յոթ երեխա, ավերվել են Խարկովի սպորտի պալատը և առևտրի կենտրոններից մեկը։
Ռուսական բանակի հարձակումից տուժածներ կան նաև Սումի քաղաքում։