Հոլանդն այս պահին ավելի շատ գոլ է խփել, քան ԱՊԼ-ի ցանկացած այլ թիմ
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի երեք խաղում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խփել է ավելի շատ գոլ (7), քան Պրեմիեր լիգայի ցանկացած այլ թիմ։ «Բրայթոնն» ու «Չելսին» խփել են 6-ական գոլ։
Նորվեգացի հարձակվողը գոլի հեղինակ է դարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի «Չելսիի» հետ խաղում (2-0): Նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Իպսվիչ Թաունի» հետ 2-րդ տուրի խաղում (4-1): Հոլենդը նաև երեք գոլ խփեց «Վեսթ Հեմ Յունայթեդի» դարպասը 3-րդ տուրի խաղում (3-1):
Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։
Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում դարձել է 97 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը, փոխանցում է ArmSport-ը։