Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր՝ ժամը 18:00-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:
Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Լուկաս Սելարայան - «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Արամ Խամոյան – ԲԿՄԱ
Գոռ Մանվելյան - «Նոա»
Հովհաննես Հարությունյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Թիմին այսօր կմիանա Ուգոչուկվու Իվուն: Հենրի Ավագյանը և Դավիդ Դավիդյանը հավաքին կմիանան այսօր երեկոյան՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի «Փյունիկ»-«Շիրակ» հանդիպումից հետո:
Հրանտ-Լեոն Ռանոսը, Գեորգի Հարությունյանը, Անդրե Չալըշըր, Էդուարդ Սպերցյանը և Ժիրայր Շաղոյանը հավաքականի շարքերը կհամալրեն վաղը՝ սեպտեմբերի 2-ին, իսկ Նաիր Թիկնիզյանը, Վահան Բիչախչյանը և Էդգար Սևիկյանը՝ սեպտեմբերի 3-ին:
Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հավաքականը տանը կընդունի Լատվիայի ընտրանուն, իսկ սեպտեմբերի 10-ին Սկոպյեում ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ: