Բարձր եմ գնահատում Սլովակիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանը. Խաչատուրյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նախագահ Պետեր Պելեգրինիին ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
«Վստահ եմ, որ այսուհետ ևս համատեղ ջանքերով կզարգացնենք Հայաստանի և Սլովակիայի միջև փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա խարսխված հարաբերությունները՝ նպաստելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արդյունավետ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը։
Բարձր եմ գնահատում Սլովակիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնմանը»,- մասնավորապես ասվում է ուղերձում: